ՌԴ ԱԳՆ․ Երևանը մինչև հիմա չի պատասխանել Մոսկվայի հրավերին
Ռուսաստանը հայկական կողմին սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հրավերներ է ուղարկվել` առաջարկելով բանակցություններ անցկացնել և՛ Մոսկվայում, և՛ բազմակողմ միջոցառումների տարբեր հարթակներում, սակայն մինչև հիմա հստակ պատասխան չի ստացել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին։