ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական
Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծ Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։