Շվեյցարիան Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ է գործուղում Հայաստան
Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել: Որոշ բնակավայրերում ջրի և ցեխի մակարդակը գրեթե երկու մետր բարձրանալով առաջ է բերել բազմաթիվ ենթակառուցվածքների և տների փլուզում: Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան պատրաստվում է աղետի գոտի գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք մասնավորապես իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում: Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար: