ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքի շարունակմանը
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակությանը` առաջին հերթին իր մանդատին համապատասխան և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել թույլ չտալու» մասին հայտարարության հետ կապված: