Последние новости

с места событий

2023-12-26 09:08

Պուտին․ ԵԱՏՄ խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել ԵԱՏՄ շրջանակում մինչև 2030 թվականը, այնուհետև մինչև 2045 թվականն ընդգրկող ժամանակահատվածների համագործակցության մասին հռչակագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Սանկտ Պետերբուրգում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։