Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սամեհ Վահբային
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի բովանդակությանը և իրականացման ընթացքին: Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը: