ՄԻՊ․ Արժանապատվությունը վիրավորող կամ ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է Բաց հասարակության հիմնարդրամներ-Հայաստան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաև այդ ակցիաներին հանրային արձագանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: