ՄԻԱՅՆԱԿ ՔՆԱՐԵՐԳՈՒՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ
Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան՝ ՀՀ նախագահն ունի լիազորություններ և իրավունք, ավելին՝ պարտավոր է հավասարակշռել իշխանության տարբեր ճյուղերի և ազգային ինստիտուտների փոխհարաբերությունները, իր կարգավիճակով և հեղինակությամբ նպաստել կոնսենսուսին այնտեղ, որտեղ դա դժվար է անել օրենքի դրույթներով։ Ըստ էության, հենց դա է նրա հիմնական գործառույթը, այլ ոչ թե դատարկ ներկայացուցչական շրջագայություններն աշխարհով մեկ, ներկայությունը ամեն տեսակի թաղումներին և անխտիր բոլոր փաստաթղթերի ստորագրումը, որ նրան տալիս են կառավարությունից։