Последние новости

цветы

ՔԿ․ Զինծառայող Մուրադ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է գլխի շրջանում

2023-07-27 13:31

2023 թվականի հուլիսի 26-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: