Последние новости

принц

Ավելի քան 65 կոնգրեսական կոչ է արել 100 մլն դոլար օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

2021-04-28 11:52
3346

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: