ԵԽ-ի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին կոչ է արել անհիմն չմեղադրել ԵԽ պատգամավորներին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ուղղված նամակում վճռական անհամաձայնություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի արած հայտարարություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակն իր սոցիալական էջերում հրապարակել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների համանախագահ Մարինա Կալյուրանդը: