Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված թռուցիկների տարածումը
Անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Magazine» պարբերականին: