«Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողներին բռնության դեպքից 5 ամիս անցել է, նույնականացրել ենք ոստիկաններին, փաստերը կան, լուսանկարները կան, երևում է, թե ինչ բիրտ ուժ են կիրառել ծնողների նկատմամբ, ինչպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, բայց մինչ օրս որևէ կարմիր բերետավոր շանը մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ նկատելով, որ երեկվա ողբերգական դեպքից 6 ժամ անց արդեն ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներկայացնում էր, որ գրեթե ամբողջությամբ բացահայտվել է դեպքը։