Последние новости

ВиваСелл-МТС

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» ԴԻՄԱՑ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՍՏԱՆԱ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2022-06-29 11:28

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակում։ Սա կլինի Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարությունը նախորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Վիեննայում, անվանել է «անկեղծ և արդյունավետ» և վստահեցրել, որ կողմերը «հաստատել են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը»։