Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ
Այժմ Հայաստանի վիճակը շատ ավելի վատ է, քան պատերազմից անմիջապես հետո: Այս մասին, News.am-ի TALK TIME հաղորդմանը հյուրընկալվելով, ասաց, Razm.info մասնագիտացված ռազմական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Նրա խոսքերով, Հայաստանի համար պարտությունների շարքը չավարտվեց նոյեմբերի 10-ին, օրեցօր այն զիջում է դիրքերը և ռազմական, և դիվանագիտական, և քաղաքական ասպարեզներում: