Последние новости

Սևրի պայմանագիր

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ, ՈՐ ՀՈՒՅՍ ԳԾԱԳՐԵՑ

2019-02-23 14:47
1618

«Դուք այստեղ եք ոչ թե պարզապես նրա համար, որ կյանք ապրեք։ Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի կյանքը լցնեք առատությամբ, հեռանկարի տեսլականով, հույսի և սխրագործությունների ոգով։ Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի հարստացնեք աշխարհը։ Եվ դուք կողոպտում եք ինքներդ ձեզ, եթե քամահրում եք դա»,-ասել է ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի և ՄԱԿ-ի ստեղծման նախակարապետ Թոմաս Վուդրո Վիլսոնը։ Իսկ բացի այդ, տեսանելի անցյալում նա միակն էր համաշխարհային քաղաքական գործիչներից, որն ընդհուպ մոտեցավ հայ ժողովրդի երազանքին՝ ստեղծելու միացյալ երկիր հարյուրամյակներ շարունակ բաժան-բաժան լինելուց հետո։ Եվ «Միջազգային հեռուստատեսություն» ընկերության ստեղծած փաստագրական ֆիլմը հենց այդպես էլ վերնագրված է. «Վուդրո Վիլսոնի Հայաստանը. XX դարի չիրականացած երազանք»։