ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ, ՈՐ ՀՈՒՅՍ ԳԾԱԳՐԵՑ
«Դուք այստեղ եք ոչ թե պարզապես նրա համար, որ կյանք ապրեք։ Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի կյանքը լցնեք առատությամբ, հեռանկարի տեսլականով, հույսի և սխրագործությունների ոգով։ Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի հարստացնեք աշխարհը։ Եվ դուք կողոպտում եք ինքներդ ձեզ, եթե քամահրում եք դա»,-ասել է ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի և ՄԱԿ-ի ստեղծման նախակարապետ Թոմաս Վուդրո Վիլսոնը։ Իսկ բացի այդ, տեսանելի անցյալում նա միակն էր համաշխարհային քաղաքական գործիչներից, որն ընդհուպ մոտեցավ հայ ժողովրդի երազանքին՝ ստեղծելու միացյալ երկիր հարյուրամյակներ շարունակ բաժան-բաժան լինելուց հետո։ Եվ «Միջազգային հեռուստատեսություն» ընկերության ստեղծած փաստագրական ֆիլմը հենց այդպես էլ վերնագրված է. «Վուդրո Վիլսոնի Հայաստանը. XX դարի չիրականացած երազանք»։
Առաջին համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն, աշխարհի վերաձևում. իրադարձություններ, որոնց ժամանակներից անցել է ավելի քան 100 տարի։ Հենց դրանց մասին է պատմում ֆիլմը, որի նշանակետում Վուդրո Վիլսոնն է և նրա պատմական առաքելությունը։ Չէ՞ որ դա այն պետական գործիչն էր, որը ձգտում էր խաղաղության երաշխիքներ ապահովել հաջորդող բոլոր ժամանակների համար։ Այսօր նա բազմաթիվ առումներով թվում է ռոմանտիկ։ Բայց Վուդրո Վիլսոնը ռոմանտիկ չէր։ Որքան էլ հակասական հնչի, նա պրագմատիկ քաղաքական գործիչ էր և միաժամանակ մարդասեր։ Շնորհիվ նրա հանրահայտ «14 կետերի», Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի քարտեզին հայտնվեցին Լեհաստանը և Չեխոսլովակիան։ Պետք է հայտնվեր և Հայաստանը՝ իր պատմական սահմաններով, տարածքի մի մակերեսով, որը 10 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի Հանրապետությանը։
«Հայ ժողովրդի համար Վիլսոնի առաքելությունը հնչում է որպես հիշեցում մեծ, բայց, ավաղ, չիրագործված հույսի մասին։ Օսմանյան կայսրությունը, ներգրավվելով Առաջին համաշխարհային պատերազմում, ուղի բացելով Մեծ Թուրան ստեղծելու պանթյուրքական հզոր նախագծի համար, ոչնչացրեց ավելի քան մեկուկես միլիոն հայերի, մի քանի հարյուր հազար հույների, մի քանի հարյուր հազար ասորիների և եզդիների,- ֆիլմում վկայում է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաևսկին։- Վիլսոնը տեղեկացված էր այն մասին, թե թուրքերն իրենց տարածքում ինչեր են արել ոչ թուրք բնակչության հետ։ Նա գիտեր նաև այն մասին, որ հայերի ոչնչացումը կատարվել է Հայաստանի պատմական հողերի վրա. հողեր, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ, շատ ավելի երկար, քան հետո հորդած թուրքալեզու քոչվորների ալիքները. իրար հաջորդած երեք ահռելի ալիք, որոնք իրենց ճանապարհին ջնջում էին ամեն ինչ»։
1919 թվականին տերությունների ներկայացուցիչները հավաքվեցին Վերսալում, որպեսզի ի մի բերեն Առաջին համաշխարհային պատերազմի իրավաբանական արդյունքները։ Հենց այդ ժամանակ էլ Թոմաս Վուդրո Վիլսոնն առաջարկեց աշխարհի խելամիտ վերակազմավորման իր ահռելի ծրագիրը։ Դեռևս պատերազմի մեջ մտնելիս նա հայտարարել էր, որ իր նպատակը բոլոր պատերազմների դադարեցումն է։ Նա ողջ մարդկության համար մշակել էր անվտանգության գլոբալ ծրագիր։ 14 կետեր, որոնք մինչ այժմ էլ արդիական են. համընդհանուր զինաթափում, քաղաքական պրակտիկայից գաղտնի համաձայնությունների բացառում, ժողովուրդների և կախյալ տարածքների ազատագրում և ազգային պետությունների ստեղծում։
Հայերի համար առանձնահատուկ նշանակություն ձեռք բերեց Վիլսոնի ծրագրի 12-րդ կետը, որն ազդարարում էր. «Մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն»: Վիլսոնի դրան հաջորդած Իրավարար վճիռը անձնական նախաձեռնություն չէր ուժեղի իրավունքով։ Դա այն մարդու որոշումն էր, որն իրեն լիազորած առաջատար քաղաքական գործիչների կողմից ամենաբարձր հեղինակություն և բացարձակ վստահություն էր վայելում։ ԱՄՆ նախագահի այդ վճռով Հայաստանին են անցնում Վան, Բիթլիս, Էրզրում վիլայեթների մի մասը և և ծովային ելքը Տրապիզոնի վիլայեթից։ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը. Հայաստանը պետք է ստանար ավելի քան 150 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
Ավա՜ղ։ Հեղափոխության տարածման գծով դաշնակիցները՝ խորհրդային բոլշևիկները և թուրքական քեմալիստները, պայմանավորվելով բարեկամության ու եղբայրության մասին, բռնազավթեցին Հայաստանը, նրան ստիպելով հրաժարվել Վիլսոնի կողմից նախորոշված տարածքների մեծամասնության նկատմամբ իրավունքից։ Սևրի պայմանագիրը փաստորեն այդպես էլ չմտավ ուժի մեջ, իսկ դե յուրե դադարեց գործել 1923 թվականի Պոզնանի կոնֆերանսում պայմանների վերանայումից և Լոզանի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Իրավիճակին կրկին միջամտելու Վիլսոնի փորձերը ոչ մի բանի չհանգեցրին. դասավորությունը փոխվել էր, Կոնգրեսը հրաժարվեց ԱՄՆ նախագահին մանդատ տալ։
Սևրի պայմանագիրը այդպես էլ չմտավ ուժի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազատության և հումանիզմի սկզբունքների հիման վրա այլ, խելացի աշխարհ կառուցելու փորձը Թոմաս Վուդրո Վիլսոնին չհաջողվեց։ Չհաջողվեց նաև Հայաստանին նրա հողերի գոնե մի մասը վերադարձնելու, սրբազան Արարատը նրան վերադարձնելու փորձը։ Բայց այն մնաց։ Պատմական փաստաթղթերում և հայկական երախտապարտ հիշողության մեջ։ Մնաց որպես մեծ քաղաքական գործչի և մեծ մարդու Մեծ Փորձ։
Եվ ամենագլխավորը. ԱՄՆ 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը չի կորցրել ուժը մինչ օրս։ «Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածը հաստատում է, որ սուլթանի կառավարությունը հրաժարվել է այդ տարածքներից։ Հետևաբար այդ հարցը չի պահանջում ոչ մի հետագա բողոքարկություն,- «Վուդրո Վիլսոնի Հայաստանը. XX դարի չիրագործված երազանք» ֆիլմում ասում է քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Սվարանցը։- Ինձ թվում է, որ Սևրի ոգին պահպանվում է մտայնություններում ոչ միայն Հայաստանում, այլև Արևմուտքում, որոշակի շրջանակներում։ Իսկ իրավական ձևաչափը կարող է վերականգնվել, երբ առկա լինի որոշակի հավասարակշռություն համաշխարհային առաջատար տերությունների միջև։ Այնժամ Սևրի պայմանագիրը կարող է լիարժեքորեն օգտագործվել»։
1944 թվականին Հենրի Քինգի նկարահանած «Վիլսոն» ֆիլմը արժանացել է հինգ «Օսկար»-ների։ ԱՄՆ-ի 28-րդ նախագահը պատկերված է 100 հազար դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա, որն ամենախոշորն է երկրի պատմության մեջ։ Վուդրո Վիլսոնի պատվին հուշարձաններ են կանգնեցված Պոզնանում և Պրահայում՝ Լեհաստանում և Չեխիայում, որոնք նրա ջանքերի շնորհիվ աշխարհի քարտեզին հայտնվեցին Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Վուդրո Վիլսոնը քարտեզի խորապատկերին, որը ԱՄՆ-ի բանակի պատվերով կազմել է ԱՄՆ-ի Աշխարհագրական կոմիտեի քարտեզագրության բաժինը և որում ցույց են տրված խաղաղության, հումանիզմի և պատմական արդարության վերականգնման համար պայքարող ԱՄՆ 28-րդ նախագահի կողմից նախորոշված Հայստանի սահմանները։ Այդպիսին տեսավ Վուդրո Վիլսոնի հուշարձանն իր մտապատկերում քանդակագործ Անդրեյ Մելյուխովը։ Այդ հուշարձանն արդեն պատրաստ է և ձուլված բրոնզից։ Կատարվել է Ռուսաստանի վաստակավոր շինարար և բարեգործ Վարդգես Արծրունու պատվերով։ Ինքը՝ Արծրունին համոզված է, որ երախտապարտ հիշողությունն ինքնին հիանալի բան է, բայց ավել հիանալի է, երբ նյութականացված է։ Երբ այն դառնում է խորհրդանիշ և հիշեցում։
Մոտենում է Սևրի պայմանագրի 100-ամյակը։ Եվ եթե հայկական հիշողությունը երախտապարտ է, և մենք իրոք ցանկանում ենք մեր կյանքը լցնել հեռանկարի տեսլականով, հույսի և մեծագործությունների ոգով, ապա մեզ համար այդ հեռանկարները գծագրած և մեզ այդ ոգին պարգևած ԱՄՆ նախագահի հուշարձանը ամենաարժանի տեղը կգտնի Հայաստանի մայրաքաղաքում։
«Մենք ինքներս պետք է հավատանք նրան, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին»,- պատգամել է Վուդրո Վիլսոնը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:12
Ереванский Государственный театр музыкальной комедии им. А. Пароняна только что вернулся из поездки в Китай. Вернулся и сразу объявил о премьере мюзикла "Ереван 2024". Отыграют - и опять на фестиваль, на сей раз в Россию. Дальше вернутся и приступят к реализации большого международного проекта. И это не считая спектаклей, с завидной регулярностью выходящих на Малой сцене театра. Что самое удивительное: все это громадье работы театр осуществляет без получения грантов от государства. "Работай качественно, имей сто друзей и - жизнь удалась!", - считает директор театра Каро ШАХБАЗЯН.
-
2024-11-21 10:33
"Слепые блуждают ночью. Ночью намного проще перейти через площадь..." - написал когда-то Иосиф Бродский. Но стоит ли ради этого "намного проще" настаивать в преломлении к жизни на своей слепоте - вовсе не физической? В попытке найти ответ на этот вопрос и сделал режиссер, художественный руководитель гюмрийского театра Людвиг Арутюнян свой новый спектакль. Государственный Драматический театр им. В. Аджемяна представил на суд зрителя новый мегапрект - "АПОСТОЛЫ ТЬМЫ".
-
2024-11-20 10:25
Голоса разных музыкальных инструментов и песен на разных языках звучали в унисон. Юноши и девушки разных национальностей рассказывали одну на всех историю, одинаково радовались на одной большой свадьбе и одинаково уходили каждый на свою войну...
-
2024-10-29 10:55
С 28 октября по 5 ноября в Ереване будет проходить Международная Театральная Акустическая Школа - лаборатория, в которой примут участие молодые театральные деятели из России, Грузии, Узбекистана и Армении. Это новый проект Московской Международной конфедерации театральных союзов, осуществленный при поддержке Международного Фонда гуманитарного сотрудничества стран СНГ.