Последние новости

փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

2019-09-28 13:24
337

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։

  • Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    2019-09-19 20:42
    346

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

  • Քոչարյանի փաստաբանները ստացան Վերաքննիչ դատարանի որոշումը

    2019-07-02 07:25
    281

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վերցրել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ին ասաց, որ բովանդակությանը դեռ չի ծանոթացել։

  • Ովքե՞ր են իրականացնելու դատավորների վեթինգը

    2019-05-24 07:58
    255

    Դատական համակարգը միանաշանակ առողջացման կարիք ունի, սակայն ընտրված ճանապարհը ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը, որ մասնակցում էր ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին, տեղեկացնում է News.am-ը։

  • Արա Զոհրաբյան. Դատավորների բաժանումը «լավի» և «վատի» լուծում չէ

    2019-05-23 16:35
    278

    Դատավորների «վեթինգի» մասին կարծիք հայտնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչպես է դա արվելու և ինչ կարգով: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

  • Հայաստանում կստեղծվի փաստաբանական հիմնադրամ անվճարունակ քաղաքացիների համար

    2019-05-23 15:37
    243

    Հայաստանում կստեղծվի փաստաբանական հիմնադրամ անվճարունակ քաղաքացիների համար։ Համապատասխան օրինագիծը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մայիսի 23-ին արժանացել է հավանության խորհրդարանի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, տեղեկացնում է NEWS.am-ը։

  • Փաստաբան․ Վճռաբեկ դատարանը չի ընդունի կամ կմերժի բողոքը

    2019-05-22 17:23
    286

    «Գլխավոր դատախազությունը կարող է վերաքննության կարգով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատավորի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը չունի իրավասություն գնահատելու՝ արդյո՞ք հիմնավոր է Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի որոշումը», - «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

  • Լուսինե Սահակյան․ Վարչապետն իրավունք չուներ դատարանի դռները փակելու կոչով հանդես գալ

    2019-05-21 11:08
    291

    Հստակ էր, որ վարչապետն իրավունք չուներ դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակել բոլոր դատարանների ելքն ու մուտքը:

  • Երվանդ Վարոսյանը հնարավոր հետևանքների մասին

    2019-05-21 11:01
    382

    Փաստաբան Երվանդ Վարոսյանի համար այդպես էլ հասկանալի չի դարձել դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի իմաստը։

  • Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ. «ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՍՈՒՄՆՍԻՐԻՐ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ՊԵՏՔ Է ՏԱՍ»

    2019-05-17 14:23
    633

    Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով լսումների վերջին րոպեները հիրավի շոկ առաջացրեցին։ Կոպտորեն խախտելով սեփական դիրքորոշումն արտահայտելու փաստաբանների իրավունքը, դատավոր Գրիգորյանը բառացիորեն փախավ խորհրդակցության սենյակ, քթի տակ մրթմրթալով, որ որոշումը կազդարարվի մարտի 18-ին։