Последние новости

Ղարաբաղյան շարժում

«ՄԱՐՏԻ 1»-Ը ՄԵՐ ԱՄԵՆ Ի՞ՆՉՆ Է

2019-03-06 21:00
795

Փետրվարի 20-ին Հայաստանը և Արցախը նշեցին հայ ժողովրդի նորագույն պատմության շրջադարձային իրադարձության՝ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 31-րդ տարեդարձը։ Հայաստանի իշխանությունները բարեհաճեցին այդ թեմային անդրադառնալ միայն օրվա երկրորդ կեսին՝ վարչապետի ուղերձով, այլ միջոցառումներ երկրում տեղի չունեցան։ Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանը դեռ 10 օր առաջ ֆեյսբուքյան հերթական լայվով անձամբ հաղորդեց մարտի 1-ին կայանալիք «հզոր քաղաքացիական երթի» մասին։ Դրանով իսկ նորից հաստատելով, որ «Մարտի 1»-ը իշխանության ջանքերով դառնում է, կամ արդեն դարձել է մեր երկրի գլխավոր իրադարձությունը անկախության քսանութուկես տարիների ընթացքում։