Երևանում տեղի է ունենում կոնֆերանս՝ «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սահմանադրության մեկնաբանման մեթոդաբանությունում կարևոր է հասկանալ, որ դա հայեցակարգային փաստաթուղթ է և տառացի մեկնություն չի կարելի։ Այս մասին ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» կոնֆերանսում, որը կազմակերպել է «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։