ԱՆՏԵՍԵԼՈՎ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում աճել է՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Աճել է, իհարկե, ոչ շատ։ Ընդամենը 2,4%-ով։ Բայց երբ տնտեսական առանցքային մյուս բնութագրիչների մեծամասնության պարագայում անկում է արձանագրվում, երբ աշխարհում և երկրում թափ է հավաքում տնտեսական ճգնաժամը, նույնիսկ այդ փոքր աճը, թվում է, բավական էական է։ Սակայն այդպես կարող է թվալ այնքան ժամանակ, քանի դեռ չես ծանոթացել կոնկրետ ապրանքային խմբերի արդյունաբերական արտադրության վիճակագրությանը։ Այստեղ արդեն հարկ է արձանագրել առավել քան տագնապալի միտումներ…