ԱՆՏԵՍԵԼՈՎ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում աճել է՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Աճել է, իհարկե, ոչ շատ։ Ընդամենը 2,4%-ով։ Բայց երբ տնտեսական առանցքային մյուս բնութագրիչների մեծամասնության պարագայում անկում է արձանագրվում, երբ աշխարհում և երկրում թափ է հավաքում տնտեսական ճգնաժամը, նույնիսկ այդ փոքր աճը, թվում է, բավական էական է։ Սակայն այդպես կարող է թվալ այնքան ժամանակ, քանի դեռ չես ծանոթացել կոնկրետ ապրանքային խմբերի արդյունաբերական արտադրության վիճակագրությանը։ Այստեղ արդեն հարկ է արձանագրել առավել քան տագնապալի միտումներ…
Հայրենի ողջ արտադրական տեսականին չենք թվարկի, կանգ կառնենք միայն նրա վրա, ինչը թույլ է տալիս ավելի լավ ներկայացնել արդյունաբերության ոլորտում, տնտեսության իրական հատվածում տիրող իրավիճակը. այն, ինչը բնութագրում է մեր ներկայիս արտահանումային թրենդն ու ներքին պահանջարկը։
Սննդարդյունաբերության ոլորտում իրավիճակը, ուղիղն ասենք, այնքան էլ լավատեսական չէ։ Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է թարմ կամ սառեցված տավարի, խոզի, ոչխարի մսի արտադրությունը։ Այստեղ կրճատումները մեծ չեն. 5-4%. Սակայն հզոր անկում է գրանցվել ձկնարտադրության ոլորտում։ Կրճատումը կազմում է առավել քան 30%։ Այո, իրավիճակը փոքր-ինչ բարելավում է հավի մսի արտադրության աճը 11%-ով։ Բայց դա ամենևին չի կարելի համարել այլ ուղղություններով արձանագրված անկման փոխհատուցում։ Եվ առավելևս, եթե հաշվի առնենք արտահանման կողմնորոշումը, ասենք՝ հենց նույն ոչխարի և ձկան մասով, և դրա լիակատար բացակայությունը հավի մսի պարագայում։
Ասենք, որ նշված ժամանակահատվածում աճել է կաթի և կաթնամթերքի արտադրությունը։ Դա, իհարկե, պլյուս է։ Բայց այ, օրինակ, հացի արտադրությունը նվազել է։ Եվ դա մինուս է։
Հատուկ ուշադրություն է գրավում իրավիճակն ալկոհոլային, կրկին իսկ՝ արտահանման ուղղվածություն ունեցող ճակատում։ Կոնյակի արտադրությունը նվազել է 15%-ով, օղու արտադրությունը՝ 30%-ով, ոգելից այլ ըմպելիքներինը՝ 50%-ով։ Ընդ որում ահռելի չափով, գրեթե 6 անգամ աճել է էթիլային անխառն սպիրտի արտադրությունը։ Նման արտառոց աճի պատճառներն ակնհայտ են։ Համավարակի պայմաններում սպիրտը՝ որպես ախտահանիչ միջոց, արդիականություն է ստացել։ Բայց այն, որ արտահանմանն ուղղված կոնյակի արտադրությունն անկում է արձանագրում, մեղմ ասած, ավանդական արտաքին շուկաների կորստի տագնապալի ախտանշան է։ Իսկ ընդհանրապես ալկոհոլի արտադրության ծավալների ընդհանուր կրճատումը չի կարող բացասաբար չանդրադառնալ նաև ակցիզային հարկի գծով բյուջետային մուտքերի վրա։ Նույնը վերաբերում է, թերևս, ծխախոտի արտադրությանը։ Այստեղ ևս անկում է արձանագրվել 13,8%-ով։
Փոքր-ինչ ավելի լավ իրավիճակ է ստեղծվել թեթև արդյունաբերության ոլորտում։ Աճել է տրիկոտաժի, կոշիկի, անկողնային սպիտակեղենի արտադրությունը։ Բայց, օրինակ, արտահանման ուղղվածություն ունեցող գորգերի արտադրության ծավալը կրճատվել է ավելի քան 70%-ով։
Այս մռայլ խորապատկերին, թերեվս, ամենավառ «հաջողություններն» արձանագրվել են հանքարդյունաբերության ոլորտում։ Այսպես, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 30%-ով, պղնձի խտանյութինը՝ 24%-ով, իսկ մոլիբդենի խտանյութինը՝ 1,7 անգամ։ Թվերն առավել քան խոսուն են և մի ավելորդ անգամ ընդգծում են, որ այսօր երկրի տնտեսական կյանքի ամենաակտիվ ուղղությունը հումքային արտահանումն է և մեր ընդերքի ակտիվ շահագործումը։ Մի կողմից՝ մենք կորցնում ենք դիրքերը ավանդական արտահանման ուղղություններով (կոնյակ, ծխախոտ, ոչխարի միս, ձուկ), մյուս կողմից՝ իրական շարժ ունենք բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում։
Ասենք ուղղակի. ուրվագծվող հեռանկարները չափազանց մռայլ են։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ խոսքը տարվա այն ժամանակահատվածի մասին է, որի մեծ մասը (երեք ամիսը՝ հինգից) չի ենթարկվել համավարակի «հարվածին»։ Դժվար թե արժե կասկածել, որ կիսամյակի արդյունքներով, և ընդհանրապես՝ ճգնաժամի յուրաքանչյուր նոր ամսվա հետ պատկերը կփոխվի դեպի վատը: Հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ կառավարությունում, դատելով ամենից, նման խնդիրները չեն էլ նկատում։ Իսկ եթե անգամ նկատում են, ապա խնդիր չեն համարում։ Ինչպես որ դեռ փետրվարին մեզ համար սպառնալիք չէին համարում համաճարակի համաշխարհային բռնկումը, երբ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե տնտեսական ռիսկերը մեզ վրա շատ չեն անդրադառնա։ Հիշեցնենք, այն ժամանակ նախարարն ասում էր, թե համավարակի բացասական ազդեցությունը մենք կարող ենք զգալ միայն երեք ուղղություններով. պղնձի համաշխարհային գների անկում, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացում՝ նավթի գների անկման պատճառով, ինչը կարող են իրենց մաշկի վրա զգալ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները, և Չինաստանից զբոսաշրջիկների թվի կրճատում։ Հենց այս և միմիայն այս երեք ուղղություններով էր կառավարությունը տեսնում մեր տնտեսությանը սպառնացող վտանգները 4 ամիս առաջ։ Ավելի ճիշտ՝ դրանից բացի ուրիշ ոչինչ չէր էլ տեսնում։ Թեև այն ժամանակ արդեն շատերի համար ակներև էր, որ մեր տնտեսությանը սպառնացող մարտահրավերները բազմապատիկ ավելի շատ են։ Ճիշտ նույն կերպ էլ ներկայումս է կառավարությունն արձագանքում իրավիճակին՝ անտեսելով ակնհայտ վտանգավոր միտումներն ու ախտանշանները…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 09:47
18 ноября с.г. в ходе 79-й сессии Генеральная Ассамблея ООН приняла резолюцию о сотрудничестве между Организацией Объединенных Наций и Организацией Договора о коллективной безопасности. В документе подчеркивается, что ОДКБ вносит значительный практический вклад в укрепление своего миротворческого потенциала и системы региональной безопасности и стабильности, противодействия терроризму и организованной транснациональной преступности, борьбе с незаконным оборотом наркотиков и оружия, неупорядоченной миграцией и торговлей людьми и ликвидации последствий природных и техногенных катастроф, что содействует реализации целей и принципов Организации Объединенных Наций. Генеральная Ассамблея предложила Генеральному секретарю ООН и впредь проводить регулярные консультации с Генеральным секретарем ОДКБ в рамках двусторонних контактов и форумов различных форматов. ООН и ОДКБ продолжат взаимодействие в интересах последовательной и всеобъемлющей реализации Глобальной контртеррористической стратегии ООН.
-
2024-11-20 10:01
Правительство Армении разрабатывает новое налоговое законодательство. Об этом на заседании Национального Собрания Армении во время обсуждения проекта госбюджета на 2025 год заявил 14 ноября премьер-министр республики Никол Пашинян, передает News.am. По мнению премьера, нынешнее законодательство не учитывает интересы страны и даже имеет антигосударственную направленность. Оно, как считает Пашинян, не позволяет собрать необходимый объем налогов. «В действующем Налоговом кодексе Армении действуют льготные налоговые режимы, которые никак не стимулируют у бизнеса желание зарабатывать больше. И как бы неприятно это ни звучало, но только таким словом можно назвать льготный налог с оборота», – сказал глава правительства. Льготы, по его мнению, носят массовый и нецелевой характер.
-
2024-11-15 10:03
В армянском сегменте соцсетей распространяется таблица с сеткой тарифов на общественный транспорт с 1 января 2025 года, согласно которой суточный проездной билет будет стоить 880 драмов, недельный пакет - 4800 драмов, месячный - 8800 драмов, на 90 дней - 23 600 драмов, на год (365 дней) - 88 800 драмов, передает АРКА.
-
2024-11-15 10:00
Темпы экономического роста и активности в Армении продолжают оставаться высокими. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения проекта госбюджета на 2025 год 12 ноября заявил министр финансов Армении Ваге Ованнисян. По его словам, в первом полугодии 2024 года удалось зафиксировать экономический рост на уровне 6,5%. При этом в январе-июле рост индекса экономической активности составил 9,6%. В этих условиях, как отметил министр, экономический рост в 2024 году прогнозируется на уровне 5,8%, а в 2025-ом – 5,6%. «Экономический рост и повышенное чувство безопасности должны повернуть колесо эмиграции вспять», - заверил Ованнисян, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-07-16 07:31
Նրանք հպարտանալու բան ունեն իրենց մասնագիտական տոնին Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը հպարտանալու և տոնելու բան կա։ Բայց գլխավոր հարստությունը, ինչպես մշտապես նշում են հանքարդյունաբերական ընկերություններում, մարդիկ են, աշխատանքային կոլեկտիվները։
-
2022-07-15 10:17
15 տարվա ընթացքում 400 մլն դոլարի ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը կառավարության որոշմամբ վերականգնել են 2008 թվականին: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ այդ ոլորտները առաջնայիններից են Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց զարգացման հետ մեծ հույսեր են կապվում, այդ թվում՝ այլ ոլորտների վրա դրանց ազդեցության տեսանկյունից:
-
2019-05-07 21:36
Հայաստանում առաջին տնտեսական հեղափոխության առաջին տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցան բավականաչափ իրադարձություններ, որպեսզի խոսենք առաջին արդյունքների մասին։ Անշուշտ, քիչ չեն նրանք, ովքեր արդեն համտեսել են տնտեսական հեղափոխության և հայկական տնտեսության թռիչքաձև վերելքի քաղցր պտուղները։ Թեպետ, նրանց մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ խոսենք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ երկրի տնտեսության մեջ այսչափ կարճ, բայց հեղափոխական ժամանակահատվածում։ Արդյունքներն իսկապես չափազանց շատ են։
-
2019-04-12 19:53
«Այս մեկ տարվա ընթացքում ձևավորվել էին գերսպասումներ և նման պարագայում ակնհայտ էր, որ բավականին արագ կարող էր դա հանգեցնել գերհիասթափությունների»- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: