ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…
Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։