ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…
Փաշինյանը Մարությանի հետ քննարկել է աղբի խնդիրը
Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։
Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այդ տխուր իրողությունից նույնպես չհաջողացներ «լայվ» ռեժիմով շոու սարքել իր հովանավորյալի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Խոսեցին ավելի քան մեկ ժամ՝ չափազանց սրտալի, միմյանց հետ լիակատար համաձայնությամբ. մի տեղ՝ հանդիմանանք, մի տեղ՝ ակնարկ, թեթևակի բամբասեցին, վերհիշեցին հեղափոխությունը (ո՞նց կլիներ առանց դրա), սեր խոստովանեցին «հպարտ քաղաքացիներին», շնորհակալություն հայտնելով համբերության համար, բաժանվեցին պաչ-պաչիկներով։ Առհասարակ այնպիսի տպավորություն էր, թե դա ոչ թե վարչապետի լուրջ խոսակցություն էր քաղաքապետի հետ՝ Երևանն իսկական աղետի հասցրած խնդրի շուրջ, այլ Փաշինյանը հարցազրույց էր վերցնում «կարգին Հայկոյից»՝ կանխորոշված տրամադրվածությամբ ու արդյունքով, կամ էլ երկու ընկեր հանդիպել էին խոհանոցում՝ զրուցելու «կյանքից»։ Ու դրա գլխավոր արգելակից՝ ի դեմս «Սանիթեքի»։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ` զգացողական. ի՞նչ լավ բան կարելի է սպասել մի ընկերությունից, որը աղբահավաքությամբ է զբաղվել Լիբանանում։ Մտեք համացանց տվեք համապատասխան որոնումը և կգտնեք բազմաքանակ լուսանկարներ, որոնք վկայում են այդ երկրում տիրող աղբային ճգնաժամի մասին։ Վարչապետն անսաց քաղաքապետի կոչին և մտավ հեռախոսով «գուգլելու», բայց կապի հետ ինչ-որ բան այն չէր։ Եթե Փաշինյանը մտադրվի դա անել ոչ ուղիղ եթերում (ինչը, իհարկե, կասկածելի է), կցանկանայինք խորհուրդ տալ նրան, որ բացի նկարները նայելուց՝ տեքստն էլ կարդա։ Համոզվելու համար, որ «Սանիտեքը», ինչպիսին էլ լինի, ամեն դեպքում ոչ մի կապ չունի 2015 թվականին Լիբանանում բռնկված աղբային ճգնաժամի հետ։
Այն, ինչը հետագայում փոխարկվեց «գունավոր հեղափոխության» տարրեր կրող քաղաքականության, ինչպես գրում են ԶԼՄ-ները, ի սկզբանե ուներ միանգամայն օբյեկտիվ պատճառներ։ 2015 թվականի հուլիսին Բեյրութի բնակիչները հասան իրենց պահանջի բավարարմանը՝ փակել բնակելի թաղամասերին շատ մոտ գտնվող «Նաամեհ» աղբանոցը։ Օգոստոսին լրացավ պայմանագրի ժամկետը աղբահանություն իրականացնող Sukleen ընկերության հետ և չերկարաձգվեց աղբի հեռացման և ուտիլացման գների հանկարծակի բարձրացման պատճառով։ Արդյունքում աղբը հեղեղեց Բեյրութի, Մեծ Բեյրութի և Լեռնային Լիբանանի քաղաքների փողոցները։ Հուսահատության հասցված մարդիկ բողոք կազմակերպեցին իշխանությունների անգործության դեմ…
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ՝ միջազգային. Իտալիայում նույնպես խնդիրներ կան կապված աղբահանության հետ։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ՝ իրավիճակային. քաղաքապետարանը և անձամբ Հայկ Մարությանը անում են ամեն հնարավորը, քիչ է մնում հետևի թաթիկների վրա պարեն «Սանիթեքի» առջև, ամենատարբեր ելքեր առաջարկելով իրավիճակից (և՛ երաշխիքներ են տալիս, և՛ փողերն են ճշտապահորեն վճարում,և՛ նոր մրցույթ առաջարկում, և՛ առաջարկում աղբատար մեքենաներ վարձակալել համայնքներից, որոնք քաղաքապետարանն ինքը կբերի…), բայց «Սանիտեքն» անհողդողդ է աշխատել չցանկանալու մեջ։ Գին է բարձրացնում, կամակորություն անում, պատրաստ է անգամ թաղել իր բիզնեսը, բայց չի հանձնվում։ «Մենք նույնիսկ առաջարկեցինք՝ մեքենաներ մի բերեք, գոնե աղբարկղեր բերեք, դրանք չեն բավականացնում»,- գանգատվեց Մարությանը։ «Ուրեմն ահա թե որն ա խնդիրը՝ աղբարկղերի քանա՜կը»,-բացականչեց վարչապետը։ Է՜վրիկա…
Մեր համաքաղաքացիների օնլայն մեկնաբանություններից. «Դուք ինչ է, «կարգին սերիա՞լ» եք նկարահանում։ Ամո՛թ է, բավական է արդեն»։ Ինչ ունենք՝ այն ունենք։ Իսկ ինչ վերաբերում է «ամոթին», ապա յուրաքանչյուրն իր չափանիշներն ունի։ Իհարկե, Տարանտինոյից հեռու են, բայց «Սանտա Բարբարայի» կձգեն։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ՝ վարչապետական. «Այդ ընկերության ու իր կապերի վերաբերյալ այլ ինֆորմացիա կա, բայց քանի որ ստուգված չէ, չենք հնչեցնի։ Բայց եթե մտածենք, թե նախկին պաշտոնյաներից ով էր՝ իր եղբոր հետ…»։ Սա արդեն նույնիսկ կինո չէ, սա մուլտիկ է. հիշո՞ւմ եք։ Չենք ասի, թե ով, թեև դա փղիկն էր։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ հեղափոխական. «Սանիտեքի» ներկայացուցիչները հայտարարում են, թե վախենում են սեփական անվտանգության համար։ «Ես ասացի՝ ինչի՞ց եք վախենում։ Մենք թավշե հեղափոխությունենք արել, առանց մի կաթիլ արյուն թափելւ. Միայն վարչապետը ձեռքն է վնասել»,- կարոտախտով տոգորվեց «կարգին քաղաքապետը»։ Մտաբերեցին, փղձկացին։ Վիրակապը, սրտիկաձև արյան բիծը։ Հեղափոխական է, սրտալի, քնարական։ Թե չէ շարունակ՝ աղբի մասին, աղբի մասին…
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՑԵՐՈՐԴ՝ եզրափակիչ. մի բան պարզ է, եթե քաղաքապետարանը այդքան բան չաներ, աղբի հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ կլիներ։ Բոլորին սիրում ենք, հպարտանում ենք, խոնարհվում ենք, հայտարարեց վարչապետը, հավելելով, որ երբ քաղաքացիների սիրտը ցավում է, իշխանություններինն էլ է ցավում։ Նույնն էլ գլխացավի պարագայում։
Մինչդեռ սույն, այսպես կոչված՝ աշխատանքային հանդիպման առնչությամբ օրինաչափ հարց է ծագում. մի ամբողջ ժամ շարունակ վարչապետ Փաշինյանը հարցուփորձ էր անում քաղաքապետ Մարությանին, թե ինչ է մտածում «Սանիտեքը», ինչ է պատրաստվում անել, անում է կամ չի անում «Սանիտեքը», ինչ շարժառիթներով է առաջնորդվում, ինչու չի համաձայնում այս կամ այն պայմաններին, պայմանագրային ինչ պարտավորություններով է կապված, ինչու է իրեն այլանդակ պահում և այլն։ Լսում էր, ենթադրություններ արտահայտում, թևերը տարածում, զարմանում։ Երկու հոգի նստել ու խոսում էին երրորդ՝ բացակայող կողմի մասին։ Տրամաբանական չէ՞ր լինի արդյոք հրավիրել այդ երրորդ կողմին և հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալ առերես։ Ընդ որում ոչ թե պոպուլիստական «լայվի», այլ աշխատանքային հանդիպման ու քննարկման իսկական, լուրջ ռեժիմով։ Երևանցիները չէին նեղանա։ Ի վերջո մեզ պետք է մաքուր քաղաք, այլ ոչ թե խոսակցություններ ու ջուրծեծոցի…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:50
Комментируя последние внутриполитические события в Армении, глава МИД РФ Сергей Лавров заявил что Церковь всегда была одной из основных опор армянского общества, и Россия не хотела бы, чтобы она подвергалась нападкам. "Понятно, что это внутреннее дело наших соседей, но, безусловно, нападки на каноническую тысячелетнюю Армянскую Апостольскую церковь вызывают серьезнейшую озабоченность", - сказал Лавров.
-
2025-07-01 09:25
В Екатеринбурге прошли полицейские рейды, в ходе которых были задержаны участники азербайджанской банды, подозреваемой в убийствах 10-летней давности. На фоне этого Азербайджан отменил все культурные мероприятия по линии России, а еще парламентская делегация Баку отменила визит в Москву. Ненависть к России на страницах азербайджанских СМИ просто захлестывает через край. Первая реакция – недоумение. Казалось бы, власти Азербайджана должны быть благодарны российским правоохранительным органам за поимку преступников. С чего вдруг такая истерика?
-
2025-06-27 09:36
Не собираюсь комментировать публичное предложение премьера Пашиняна «показать главе Армянской церкви свой пенис» – не позволяет природная брезгливость. Достаточно уже, что «новость» облетела мировые СМИ, и это вселенский стыд и позор. Между тем определенная параллельность событий, происходящих в Армении, Азербайджане и Турции, заслуживает того, чтобы хотя бы обратить на эти параллели внимание. Алиев в Баку судит бизнесмена, миллиардера, благотворителя Рубена Варданяна, Пашинян арестовывает бизнесмена, миллиардера, благотворителя Самвела Карапетяна в Ереване.
-
2025-06-23 18:44
Пока премьер Пашинян занят «войной» против Армянской Апостольской Церкви и репрессиями против соотечественников, поддерживающих Церковь, а армянская общественность и экспертное сообщество активно обсуждают происходящее внутри Армении и, конечно, израильско-иранский конфликт, чреватый большой войной в регионе, происходят события, не удостаивающиеся особого внимания, хоть и следовало.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-25 09:58
Մինչ ընթանում էր «Ծիրանի պատերազմը»… Այն օրերին, երբ մոսկովյան և պետերբուրգյան հայերը Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անում էին ամեն հնարավորը՝ հայ ֆերմերների արտադրանքի իրացումն ապահովելու համար, ինչի արդյունքում հայերը հաղթանակ տարան իրենց պարտադրված «Ծիրանի պատերազմում», Արաբկիր համայնքում Երևանի քաղաքապետը փակեց գյուղմթերքի շուկան։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ…
-
2019-08-21 11:21
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
-
2019-08-10 17:46
Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։
-
2019-08-02 15:17
Նիկոլն արդեն երիցս զղջացել է, որ իր ընտրությունը կանգնեցրեց Հայկ Մարությանի վրա, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի, որը, հիշեցնեմ, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարեց քաղաքային տնտեսությունը գլխավորելու ցանկության մասին։ Սիմոնյանն ուզում էր առաջադրվել մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում որպես ապագա քաղաքապետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը իր ընտրությունը կանգնեցրեց շոումենի վրա, որը ռեկորդային ժամկետներում քաղաքը վերածեց կենցաղային թափոնների աղբանոցի՝ վարակի համատարած օջախներով։