ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՆԱՆԿ
2019-04-26 22:34
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է վարկի տրամադրումը հայկական «Սպայկա» ընկերությանը, հայտարարեց հինգշաբթի օրը Կոնակովոյում (Ռուսաստան) ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հայ լրագրողներին։ Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, Բելյանինովը պարզաբանել է, որ «Սպայկա»-ի նկատմամբ պահանջներ են ներկայացվել հարկերից խուսափելու մասով։ «Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն կասեցրել ենք ֆինանսավորումը։ Մենք չենք կարող կտրուկ փող հատկացնել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»,- բացատրել է ԵԱԶԲ ղեկավարը։