ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՆԱՆԿ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է վարկի տրամադրումը հայկական «Սպայկա» ընկերությանը, հայտարարեց հինգշաբթի օրը Կոնակովոյում (Ռուսաստան) ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հայ լրագրողներին։
Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, Բելյանինովը պարզաբանել է, որ «Սպայկա»-ի նկատմամբ պահանջներ են ներկայացվել հարկերից խուսափելու մասով։ «Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն կասեցրել ենք ֆինանսավորումը։ Մենք չենք կարող կտրուկ փող հատկացնել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»,- բացատրել է ԵԱԶԲ ղեկավարը։
Բայց անհնար է լռել. «Սպայկա»-ի ղեկավարը, լինելով դեռ ազատության մեջ, նախազգուշացնում էր ընկերության շուրջ ծավալվող հարկային-քրեական պատմության այդպիսի հետևանքների մասին։ Ասենք, առանց այդ նախազգուշացումների էլ պարզ էր, որ ստեղծված իրավիճակում «Սպայկա»-ի գործընկերները, որի հեղինակությանը թերևս ջախջախիչ հարված հասցվեց, կվերանայեն համագործակցության սկզբունքները։ Հենց դա էլ, ըստ էության, տեղի ունեցավ։ Սակայն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան այն է, որ ընկերությունը զրկվեց վարկից, որքան այն, որ առանցքային գործընկերներից մեկն արդեն այսօր համարում է նրան (ընկերությանը) հավանական սնանկ։ Բնականաբար, այդ կարծիքը չեն կարող անտեսել «Սպայկա»-ի մյուս գործընկերները որոնք նույնպես կնախընտրեն գործ չունենալ նրա հետ։ Ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու։ Իսկ դա նշանակում է, որ իրական սնանկացումից առայժմ դեռ հավանական սնանկին կարող է փրկել ուղղակի իմաստով միայն հրաշքը։
Թեպետ, ակնհայտ է, որ հավանական սնանկների կատեգորիային նոր Հայաստանում կարելի է դասել խոշոր բիզնեսի սուբյեկտների մեծամասնությանը։ Քանզի որոշակի պահից ի վեր իշխանություններն այն աստիճան են տարվել կոռուպցիոն դրսևորումների և հարկային խախտումների որոնումներով, որ դադարել են մտորել այս կամ այն ընկերությունների վրա իրենց կոպիտ հարձակումների հետևանքների մասին։ Այո, հարկային պարտաճանաչություն դրսևորելն անհրաժեշտ է, այո, հարկային պարտավորություններից խուսափողներին պատասխանատվության ենթարկել պետք է։ Բայց ոչ կռանամուրճը ձեռքին հարձակվել պատկառելի ընկերությունների իմիջի և գործարար հեղինակության վրա։
ԴեռԵՎս անցած տարվա աշնանը ԵԱԶԲ նախագահ Անդրեյ Բելյանինովը հայտարարեց, որ բանկը մտադիր է ավելացնել ներդրումների ծավալները Հայաստանում։ Նրա խոսքերով, առայժմ ԵԱԶԲ-ի ներդրումների այդ ծավալը կազմում է 60 մլն դոլար, սակայն ծրագրվում է ներդնել ևս 230 միլիոն։ ԵԱԶԲ նախագահը նշեց նաև այն ուղղությունները, որտեղ կարվեն ներդրումները։ Մասնավորապես, խոսքը փոքր ու միջին բիզնեսի, էներգետիկայի ոլորտի, գյուղատնտեսության («Սպայկա» ընկերության հետ համագործակցության միջոցով), հեռահաղորդակցման բնագավառի (Ucom-ի հետ համագործակցության միջոցով) մասին էր։ Նկատենք, որ այն պահի դրությամբ, ասենք՝ թերևս տվյալ պահի դրությամբ նույնպես, դա խոշորագույն, կոնկրետ և իրական ներդրումային ծրագիրն է հետհեղափոխական Հայաստանում։ Բայց… Դրա մի մասը («Սպայկա»-ի գծով) արդեն կասեցված է։ Ինչ վերաբերվում է ներդրողական այլ ուղղություններին, ապա «Սպայկա»-ի հետ կապված պատմությունը, որը ծաղկուն ձեռնարկությունից մի քանի օրում վերածվեց հավանական սնանկի, պարզապես չի կարող մտավախություն չպատճառել բանկի ղեկավարությանը։ Համենայն դեպս վտանգ կա ներդրումներ անելու ընկերություններում, որոնց վաղը կարող են ներկայացվել աստղաբաշխական գումարների հարկային պահանջներ։
Մինչդեռ ակնհայտ է, որ այսօր Հայաստանում համանման վտանգներ կարող է տեսնել ցանկացած հնարավոր խոշոր ներդրող։ Եվ այս իրավիճակում ներդրումային բարենպաստ կլիմայի մասին խոսելը պարզապես անհեթեթ է։ ԵԱԶԲ-ի կողմից «Սպայկա»-ի վարկավորման կասեցումը լոկ բնորոշում է երկրում տիրող ընդհանուր իրավիճակն ու տխուր միտումները։ Ավա՜ղ, իշխանությունը ոչ այն է չի գիտակցում, ոչ այն է չի ցանկանում գիտակցել, որ խոշոր կապիտալի և բիզնեսի հետ հարաբերություններում նրբանկատություն դրսևորելը երկրում ներդրումային լավ կլիմայի թեև անբավարար, բայց անհրաժեշտ պայմանն է։ Եվ քանի դեռ չկա այդ գիտակցումը, հավանական սնանկ կլինի երկրի ողջ տնտեսությունը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-02-11 18:22
կամ՝ «Սեմյոնովկայի» հերթական շինարարությունը Դատելով փետրվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Փաշինյանի ելույթի տոնայնությունից և նույնիսկ բովանդակությունից, մենք անվերապահորեն հաղթել ենք ինչպես COVID-19-ի դեմ պայքարում, այնպես էլ... պատերազմում, երկու դեպքում էլ ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բարձր որակ: Նույնիսկ չգիտես՝ լաս թե խնդաս…
-
2020-08-28 20:14
Բառացիորեն մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ ճառով, որը շատերին ցնցեց իր հիմնական թեզերով։ Նա խոսեց մեգախնդիրների մասին, որոնք կազմելու վրա, իր հավաստմամբ, կառավարությունն աշխատել է երկար ժամանակ։
-
2019-09-11 20:20
2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։
-
2019-09-03 15:13
Ես Առողջապահության նախարարին հարցեր ունեի, բայց նա ինձ հետ չկարողացավ դեմառդեմ խոսել։ Նա հեռացավ և անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց առյուծ է կտրում կամ թուր է ճոճում։ Տեսանք՝ իրականում այդ ամենն ինչ ավարտ է ունենում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որի հարցերը լսելուց հետո նախարարը շտապել էր լքել ասուլիսի սրահը։