ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԹՎԵՐԸ
2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։
Համաձայն Հայաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալների, 2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների հոսքը կազմել է 705 միլիարդ դրամ (2018-ի առաջին կիսամյակում՝ 558 միլիարդ դրամ), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019 թվականի հունվարից հունիսը կազմել են 152 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք 126 միլիարդ դրամի էին։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե որտեղից է վերցրել կառավարությունն այդ թվերը, դժվար է ասել։ Բայց դժվար թե օգտված լինի Վիճկոմիտեի տվյալներից, որոնց համաձայն պատկերը բնավ այնքան ուրախալի չէ, որքան կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացվածը։ Օրինակ, վիճակագրության տվյալներով, 2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր ներհոսքը կազմել է 7 միլիարդ 778 միլիոն դրամ։ Որտեղ վիճծառայության 7,77 միլիարդը և որտեղ 152 միլիարդը՝ կառավարության չճշտված աղբյուրից։ Այո, սկզբունքորեն տարբերություն կարող է լինել, կարող են լինել վրիպումներ, սխալներ։ Բայց սխալվել քսանապատիկ՝ դա արդեն չափից դուրս է։ Այստեղ կա ևս մեկ անհամապատասխանություն, ընդ որում՝ նույնպես բազմապատիկ։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն, անցած տարվա հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 38,670 միլիարդ դրամ։ Ըստ էության, այդ ցուցանիշն ընթացիկ տարում կրճատվել է մինչև 7,7 միլիարդի, այսինքն 540%-ով։
Այս իրավիճակում մնում է պարզապես հասկանալ, թե տեղեկատվական ինչ աղբյուրներից է օգտվում գործադիր իշխանությունը, երբ գնահատում է երկրի տնտեսության վիճակը՝ կողմնորոշվելով այս կամ այն բնութագրիչներով։ Հաշվի առնելով այն, որ դատելով բազմաթիվ նշաններից՝ իշխանության կյանքն ու գործունեությունն ընթանում է «դեղին մամուլի» ձևաչափով, կարելի է ենթադրել, որ տեղեկատվությունը նույնպես նրան (իշխանությանը) հասնում է «ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրներից»։ Համաձայնեք, տարօրինակ է, որ ունենալով պաշտոնական աղբյուրներ, կառավարությունն այնուամենայնիվ նախընտրում է օգտվել այլընտրանքային, ասենք այսպես՝ ոչ ավանդական աղբյուրներից։ Արդյունքում ստանում է իրականությանը չհամապատասխանող պատկեր, ուրախանալով նրանով, ինչն իրականում պետք է տագնապ հարուցի։
Իսկ այն ամենը, ինչը պետք է տագնապ, անհանգստություն պատճառի գործադիր իշխանությանը, չափազանց շատ է։ Օրինակ՝ այն, որ հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր հոսքը Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից… Այդ մասին վկայում են մեր հավաստի, բայց պաշտոնական աղբյուրները։ Նույն այդ աղբյուրները վկայում են նաև այն մասին, որ, օրինակ, հաշվետու ժամանակահատվածում աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումները Բրիտանական Վիրջինյան կղզիներից՝ դասական օֆշորային գոտուց։ Սա՝ ներդրումների հոսքի աշխարհագրության առումով։ Իսկ հայկական տնտեսության իրական հատվածի ոլորտների առումով, ուր հոսել են ներդրումները, նույնպես իրավիճակն առանձնապես ուրախալի չէ։ Այսպես, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի աճ է արձանագրվել մետաղի հանքապարների, ինչպեսև այլ՝ ոչ մետաղական հանքապարների արդյունահանման ոլորտում, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, ջրի մատակարարման ոլորտներում։
Իհարկե, կառավարությունն իրավունք ունի ուրախանալ և ուրախացնել հասարակայնությանը։ Բայց այնուամենայնիվ կցանկանայինք, որ ուրախանար նրանից, ինչն իրոք լավ է։ Համարժեք պահվածքը դա է։ Այո, և չէր խանգարի օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներից, այլ ոչ թե այլընտրանքային աղբյուրներից, որոնց հավաստիությունը մեծ կասկածների տեղիք է տալիս…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
-
2025-05-09 09:41
Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-16 19:49
Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
-
2021-12-24 08:59
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
-
2021-05-26 20:23
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
-
2021-05-07 17:05
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։