ՄԵԳԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Բառացիորեն մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ ճառով, որը շատերին ցնցեց իր հիմնական թեզերով։ Նա խոսեց մեգախնդիրների մասին, որոնք կազմելու վրա, իր հավաստմամբ, կառավարությունն աշխատել է երկար ժամանակ։
Եվ այդ աշխատանքը պսակվել էր մի ցուցակի ծնունդով, որն արձանագրում է առաջիկա 30 տարիների ընթացքում երկրի զարգացման հիմնական վեկտորները, փաշինյանական կառավարության պատկերացմամբ կարևորագույն խնդիրների ցանկը: Միևնույն ժամանակ՝ այնպիսի խնդիրների, որոնց իրագործումը, ըստ հեղինակների մտահղացման, պետք է կոնսոլիդացնի և կենտրոնացնի ազգային ներուժը, համայն հայության ռեսուրսը։
Այսօր այդ խնդիրները մոռացության են մատնված ինչպես հեղինակի, այնպես էլ այն ժամանակ ոգևորված հանրության կողմից։ Բայց ոչինչ, մենք հիշում ենք։ Մանավանդ որ առիթ կա. անցավ 1 տարին՝ հայության երազանքների իրականացման համար այս կառավարության վարկածով նախատեսվող 30 տարիներից։ Եվ անչափ հետաքրքիր է, թե որքանո՞վ ենք մենք մոտեցել նվիրական պատրանքներին։
Մեկ տարի առաջ Փաշինյանի նշած նպատակներից ամենաֆանտաստիկը (նույնիսկ այս իշխանության ֆանատիկոսների համար) կարծես թե այն էր, որ, համաձայն ծրագրի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թվականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն։ Այսօր դա ամենաիրատեսական խնդիրն է՝ մյուս բոլորի համեմատ։
Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն, քան երկրի բնակչության թվաքանակը կաճի մինչև 5 միլիոնի։ Համենայն դեպս անցած տարվա արդյունքներով այն կրճատվել է 8 հազար 200 շնչով։ Իհարկե, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը գտավ մեր բնակչությունն ավելացնելու բաղադրատոմսը՝ սիրիացի արաբներին ու ասորիներին Հայաստանում վերաբնակեցնելու հաշվին։ Բայց Նիկոլ Փաշինյանի վիթխարի ծրագրի հետ դա ոչ մի կապ չունի։ Փաշինյանը, հիշեցնեմ, շեշտում էր հենց ազգային ռեսուրսի համախմբման անհրաժեշտությունը։ Ասորիների և իսպանացի արաբների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, նրանց կապը հայկական ազգային ներուժի հետ բավական վիճելի է։
Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա Եվրոպայի չեմպիոն, քան կբացվի մեկուկես միլիոն աշխատատեղ, կլուծվի գործազրկության խնդիրը և արմատախիլ կարվի աղքատությունը։ Համենայն դեպս այդ առումով մեկ տարվա ընթացքում ամեն ինչ անհամեմատ ավելի է վատթարացել. հազարներով կրճատվում են աշխատատեղերը, իսկ բնակչության եկամուտներն անշեղորեն նվազում են՝ խորացնելով աղքատությունը երկրում։ Ընդ որում գրեթե չկան ներդրումներ, որոնց հաշվին կարելի էր ակնկալել զբաղվածության խնդրի լուծում։
Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն, քան մեր երկիր զբոսաշրջային այցելությունների տարեկան թիվը կհասնի 15 միլիոնի։ Համենայն դեպս այս տարի զբոսաշրջությունը կարելի է համարել գրեթե վախճանված։ Անկումը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 90%։ Եվ պարզապես հիանալի կլինի, եթե, ըստ Փաշինյանի վարկածի՝ մինչև վերջնաժամկետ մնացած 29 տարիների ընթացքում հաջողվի վերականգնել գոնե անցած տարվա ցուցանիշը. տարեկան 1 մլն 800 հազար զբոսաշրջիկ։
Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա Եվրոպայի չեմպիոն, քան երկրի ՀՆԱ-ն կավելանա 15 անգամ։ Առայժմ ՀՆԱ-ն սրընթաց նվազում է։ Նախորդ տարվա համեմատ՝ 13%-ով։ Այնպես որ այս հարցում նույնպես հեռանում ենք երազանքից, շեղվում ուղեգծից։
Ասենք ուղղակի. աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալու Հայաստանի հավաքականի հնարավորություններն ակնհայտորեն աճում են։ Քանի որ մյուս բոլոր մեգախնդիրների պարագայում իրավիճակը բնավ ավելի լավ չէ. դիտարկվում է կիլոմետրերով հեռացում նպատակից, այլ ոչ թե մոտեցում թեկուզ մեկ միլիմետրով: Թերևս միայն ֆուտբոլում է ամեն ինչ հարթ ու կայուն։
Սակայն խնդիրն այնուամենայնիվ այն չէ, որ ազդարարված նպատակներին հասնելու առումով ակնհայտ հետընթաց է նկատվում։ Դրանք ի սկզբանե ուտոպիական էին, և դժվար թե որևէ մեկը լրջորեն ակնկալում էր դրանց իրականացում՝ ընդհանրապես, և այս կառավարության օրոք՝ մասնավորապես։ Այդուհանդերձ չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն այդ ցուցակը ներկայացնում էր, ըստ էության, որպես հեռանկարում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մի ինչ-որ ռազմավարություն։ Ռազմավարություն, որն ըստ էության պետք է ուղեցույց դառնար կառավարության համար և գաղափար, որի շուրջ ծրագրվում էր ազգի կոնսոլիդացումը։ Ահա ուրեմն, արդեն գրեթե կես տարի է, ինչ կառավարության ուղեցույց է ծառայում, ըստ էության, դիմակներ կրելու և ձեռքերը լվանալու հանձնարարականը: Հիմա հենց դա է (հանձնարարականը) ակտիվորեն քարոզում վարչապետը։ Այսպես ասած, զանգվածների մեջ արմատավորում է անձնական հիգիենայի կանոնները։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում կառավարությունն ու դրա ղեկավարը վիթխարի, հավակնոտ խնդիրների մշակման աշխատանքից անցել են բացահայտ մանրուքների, հեքիաթային գաղափարների հիման վրա ազգային ռեսուրսն իրենց շուրջն համախմբելու մտադրությունից՝ բոլորին դիմակներ հագցնելու ինքնամոռաց ձգտման, կրկին իսկ՝ ազգի կոնսոլիդացման ռեժիմով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.
-
2025-07-04 09:37
Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.
-
2025-07-03 10:42
В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.
-
2025-06-28 09:33
Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-04 21:43
Հայաստանը կրկին խստացնում է դիմակային ռեժիմը COVID-19-ի պատճառով՝ կապված վերջին օրերին արձանագրված հիվանդացության աճի հետ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան: Նա նշել է, որ վերջին շրջանում գրանցվել է հիվանդացության աճ, մարտի 3-ի տվյալներով՝ կատարվել է 2922 հետազոտություն, որոնցից բացահայտվել է 491 դրական դեպք, ինչը կազմում է հետազոտությունների 16%-ը: «Եթե հունվար-փետրվարին մենք ունեինք հետազոտվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա: Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պահպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից, որ կանխենք հիվանդության տարածումը»,- ասել է Ավանեսյանը։
-
2019-08-23 13:28
2019 թվականի օգոստոսին գրանցվել է աննախադեպ ակտիվություն բանկային ոլորտում։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը։
-
2019-08-22 14:11
Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/ կամ նյութերը։
-
2019-08-13 14:09
«Սպայկա» ընկերության գործով 10 մլրդ դրամ վնասից վերականգնվել է դեռ 1 մլրդ դրամը: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: