ՊԵԿ-ը «Սպայկայի» գործով նորություն չունի
«Սպայկա» ընկերության գործով 10 մլրդ դրամ վնասից վերականգնվել է դեռ 1 մլրդ դրամը: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց, որ հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կարևոր գործունեությամբ, վնասի վերականգնման բոլոր միջոցառումներն իրականացվում են մանրակրկիտ և այնպես, որ չտուժեն «Սպայկայի» հետ կապված մյուս տնտեսվարող սուբյեկտները։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ։
Մայիսի 4-ին հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու և նրան ազատ արձակելու մասին, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-16 19:49
Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
-
2021-12-24 08:59
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
-
2021-05-26 20:23
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
-
2021-05-07 17:05
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։