Последние новости

Խնդրահարույց վարկեր

ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՂ

2019-05-08 20:09

Բանկերը գտել են մեր գրպանը մտնելու ձևը՝ մեր զավակների միջոցով։ Նստած ես քո համար տանը, ինչպես ասում են՝ ոչ մեկին նեղություն չես տալիս, և հանկարծ՝ հեռախոսազանգ. ձեր որդին այսօր պետք է վճարի վարկի տոկոսը։ Ի՞նչ տոկոս, ի՞նչ վարկ։ Անակնկալի եկած ծնողների վիճակը նկարագրելու համար, որոնք մինչ այդ պահը նստած էին իրենց համար ու ոչ մեկին նեղություն չէին տալիս, կարծում ենք, որևէ խոսքեր պետք չեն…