ԱԺ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ՃԳՆԱԺԱՄ Է
Երեկվա միջադեպն ԱԺ-ում, երբ կրքերն այնքան շիկացան, որ նիստերի դահլիճ մտան անվտանգության տասնյակ աշխատակիցներ, թերևս յուրօրինակ տրիգեր դարձավ խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին արդեն երկու շաբաթ հետևող հասարակայնության համար։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, թե ով էր իրավացի, ով՝ ոչ. մեծ հաշվով, երկու ճամբարներն էլ մի բարի պտուղ չեն։ Հարցն այն է, որ առանց այդ էլ ակնհայտ էր. առկա է քաղաքական դիսկուրսի ճգնաժամ, դրա անբովանդակություն, որը երկու ճամբարներն էլ քողարկում են կա՛մ ագրեսիվ, կա՛մ բարյացակամ, կա՛մ էլ արտառոց տեսարաններով։