Последние новости

ԱԺ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ՃԳՆԱԺԱՄ Է

Երեկվա միջադեպն ԱԺ-ում, երբ կրքերն այնքան շիկացան, որ նիստերի դահլիճ մտան անվտանգության տասնյակ աշխատակիցներ, թերևս յուրօրինակ տրիգեր դարձավ խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին արդեն երկու շաբաթ հետևող հասարակայնության համար։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, թե ով էր իրավացի, ով՝ ոչ. մեծ հաշվով, երկու ճամբարներն էլ մի բարի պտուղ չեն։ Հարցն այն է, որ առանց այդ էլ ակնհայտ էր. առկա է քաղաքական դիսկուրսի ճգնաժամ, դրա անբովանդակություն, որը երկու ճամբարներն էլ քողարկում են կա՛մ ագրեսիվ, կա՛մ բարյացակամ, կա՛մ էլ արտառոց տեսարաններով։

Ավելին, ընտրություններից հետո ծավալված բանավեճն այն թեմայի շուրջ, թե «պետք է արդյոք, որ ընդդիմությունը վերցնի մանդատները, թե՞ ոչ», որը խորհրդարան գնալու ընդդիմության որոշումից հետո կարծես թե սպառված էր, իր շարունակությունն ստացավ։ Այս անգամ գերակշռեց այն կարծիքը, թե չարժեր այնուամենայնիվ, որ ընդդիմությունը գնար խորհրդարան։ Իսկ երեկվա միջադեպից հետո ակնհայտ դարձավ, որ խորհրդարանում, որի նիստերի դահլիճ, ԱԺ նախագահի պահանջով, կարգուկանոն հաստատելու նպատակով մտնում են անվտանգության երկու տասնյակ աշխատակիցներ, իսկ խոսնակի թիկունքում տեղնուտեղը ծլում են երկու թիկնապահներ, ընդդիմությունն անելիք չունի։ Այսպիսին է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքը, որի խոսքերով՝ «դա այսօր կարձանագրվի, վաղը, թե ասենք մի քանի ամսից՝ էական չէ. էականն այն է, որ ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը»։

Ասենք, խմբակցությունները, և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, տեղի ունեցածին սոցցանցերում վայրկենապես անդրադարձած մարդկանց արձագանքից զգացին, որ չափն անցնում են։ Հավանաբար դրանով կարելի է բացատրել, որ հանձնաժողովների նախագահների ընտրությունները դրանից հետո ավելի արագ տեմպերով ընթացան։

Նույնիսկ անիմաստ է վերլուծել, թե ով, երբ և ինչ ասաց, որից հետո սկսվեցին լուրջ հաշվեպարզումները։ Ինչպես որ իմաստ չունի թվարկել, թե հիմա ինչ բառերի վրա է ԱԺ ղեկավարությունը տաբու դնելու։ Առանց այդ էլ հասկանալի է, որ այդ ցուցակը կընդարձակվի, ճիշտ այնպես, ինչպես որ ուժգնանում է ընդհանրապես ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումն ու ընդլայնվում են սահմանափակումների շրջանակները խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր այն է, որ չիջնի իշխանության խմբակցության ներկայացուցիչների մակարդակին, որոնք մշտապես սադրում են ստերով, շահարկումներով, հարձակումներով, մեղքն իրենց ուսերից թոթափելու, ընդ որում դա ընդդիմության վրա բարդելու ձգտումով։ Չարձագանքելը, հարկ է նշել, շատ բարդ խնդիր է։ Նույնիսկ այսօր ԱԺ-ում նստած այնպիսի փորձառու քաղաքական գործիչների համար, ինչպիսին դաշնակցականներն են։ Եվ միշտ չէ, որ ընդդիմությանը հաջողվում է հաղթահարել այդ խնդիրը։ Ինչի հերթական ապացույցն էր երեկվա միջադեպը, որից նողկալի տպավորություն մնաց։ Ընդ որում, դատելով սոցցանցերում մարդկանց արձագանքից, և՛ իշխանության, և՛ առավելևս ընդդիմության կողմնակիցների մոտ։ Ակնհայտ է, որ բնավ անցյալի մշտական քչփորում ու դեժավյուի անդադար զգացողություն չէին ակնկալում նրանք, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը: Այո, ընդդիմության առաքելությունն ԱԺ-ում, ինչպես հավաստում են դրա «հայրերը», իշխանության փլուզումը մոտեցնելն է՝ հանուն ազգի և պետության շահերի։ Բայց այսպիսի պահվածքով, որն ակնհայտորեն չի կարող համարվել մարտավարություն և նյարդայնացնում է անգամ ընդդիմության կողմնակիցներին, դա անել չի հաջողվի։

Թվում է, թե այն պայմաններում, երբ իշխանությունը չունի ապագայի ծրագրեր (որքան էլ որ նա պնդի, թե ապագա կա), ընդդիմությունը անելիք կունենա խորհրդարանում։ Բայց առայժմ... Առայժմ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության այդ ձգձգված մարաթոնը, անբովանդակ մրցավազքը հակառակն է ցույց տալիս։ Հնարավոր է, որ պատկերը փոխվի, երբ ղեկավար կազմը, ԱԺ հանձնաժողովները ձևավորվեն, և խորհրդարանը վերջապես անցնի աշխատանքի, այն խնդիրների լուծմանը, որոնք իսկապես անթիվ-անհամար են։ Ամեն դեպքում շատ ցանկալի կլիներ

Իսկ առայժմ առկա է քաղաքական դիսկուրսի ճգնաժամ։ Այն, որը տիրում էր ընտրություններից առաջ, սպառել է իրեն, համարում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պարզաբանելով. «Հեղափոխականները» զրկվել են իրենց անգործության մեղքը «նախկինների» վրա բարդելու հնարավորությունից, իսկ «հակահեղափոխականները»՝ այն գլխավոր հաղթաթղթից, թե իշխանափոխությունը հանրային պահանջ է։ Այսպիսով, Հայաստանի քաղաքական դիսկուրսն ընտրություններից հետո սպառել է իրեն։ Հիմա ստեղծվելէ նոր իրավիճակ, երբ պետք է ձևավորվեն նոր քաղաքական բառապաշար, նոր «սևեր ու սպիտակներ», նոր նպատակներ ու նոր դժգոհություններ։ Գործող իշխանությունն ու ընդդիմությունը հայտնվել են մտավոր դատարկության մեջ։ Մտավոր դատարկության մեջ է հայտնվել նաև հասարակությունը։

Գաղափարական ապիկարությունը ամենավատ բանն է, որ կարող է պատահել քաղաքական խաղացողների հետ. այս պայմաններում նրանց գոյության քաղաքական իմաստը վերանում է, սակայն նրանք «ի պաշտոնե» պարտավոր են խորհրդարանում ինչ-որ բան ասել, ինչ-որ բանի շուրջ վիճել կամ գոնե քաղաքական պայքարի պատրանք ստեղծել։ Քաղաքական դիսկուրսի բացակայության պատճառով քաղաքական համակարգը չի կարող գոյություն ունենալ, իսկ նոր դիսկուրսի ձևավորումը ենթադրում է նոր քաղաքական դաշտի և նոր խաղացողների ստեղծում,- համարում է Դանիելյանը՝ կասկածանքով ամփոփելով,- Կստացվի դա, թե ոչ, ժամանակը ցույց կտա»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։