Դավիթ Բաբայան․ Ալիևի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձն աշխարհին» կրկնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը
Իլհամ Ալիևի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձը» հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը, որը նա օգտագործում էր նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության համագումարներում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունը։