Последние новости

Հրահանգներ

ՄՈՏԵՆՈՒՄ Է ԹԻՎ 3 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՐԹԸ

2019-06-29 21:02

Վարչապետի զինակիցներն արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է համագործակցել ՀԱԿ-ի, Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցության, Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունների հետ։ Բոլոր այդ կուսակցություններն ուղղակի առնչություն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Դեմիրճյանով և Սարգսյանով շրջապատված, Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն, այդ ժամանակից ի վեր Դեմիրճյանի կուսակցությունը մշտապես ՀԱԿ-ի կողքին է, իսկ Հովհաննիսյանն առհասարակ ծնունդով ՀԱԿ-ի շինելից է…