Последние новости

ՄՈՏԵՆՈՒՄ Է ԹԻՎ 3 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՐԹԸ

Փաշինյանը կատարում է ՀԱԿ-ի ղեկավար հրահանգները

Վարչապետի զինակիցներն արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է համագործակցել ՀԱԿ-ի, Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցության, Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունների հետ։ Բոլոր այդ կուսակցություններն ուղղակի առնչություն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Դեմիրճյանով և Սարգսյանով շրջապատված, Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն, այդ ժամանակից ի վեր Դեմիրճյանի կուսակցությունը մշտապես ՀԱԿ-ի կողքին է, իսկ Հովհաննիսյանն առհասարակ ծնունդով ՀԱԿ-ի շինելից է

Իսկ հիմա՝ այն համագործակցության մասին, որը ծագել է բնավ ոչ այսօր, սակայն միայն վերջին ժամանակներս ակնհայտ դարձավ շատերի համար։ Խոսքն այն մասին է, որ Փաշինյանն ու իր թիմը ոչ մեծ շեղումներով իրականացնում են Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Ասեմ ավելին. Նիկոլ Փաշինյանն անշեղորեն կատարում է ՀԱԿ-ի հրահանգները «Մարտի 1»-ի գործում։ Այդ գործի հետաքննությունը բոլոր ուղղություններով ենթարկված է Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորած փաստահավաք խմբի տվյալների հիման վրա կազմված գրավոր հրահանգներին։ Խմբի գործունեության արդյունքներն ամփոփված են հատուկ գրքույկում (Լևոն Հակոբիչը նախապես պատրաստվել է ինքնապաշտպանության) և վարչապետի համար ծառայում են որպես գործողությունների ղեկավար ձեռնարկ։

Գեներալական կազմի վարկաբեկում և բանակի թուլացում

Երկրորդ հրահանգը դարձավ 2016թ. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հանգամանքների խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ նախկին նախագահի դարձյալ նույն հավատարիմ զինակցի, Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։ Այս հանձնաժողովի գլխավոր խնդիրը գեներալական կազմի վարկաբեկումն ու բանակի թուլացումն է։

Մոտենում է թիվ 3 հրահանգի հերթը։ Այն վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ավելի ճիշտ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հաշվեհարդարին։ Վերջերս վարչապետին փոխանցվեց 80 էջից բաղկացած մի փաստաթուղթ, որում ՀԱԿ-ը ներկայացրել է նրանց անունները, ում, Տեր-Պետրոսյանի կարծիքով, պետք է պատժել ապօրինի հարստացման համար։

Ընթերցողն արդեն կռահեց, որ այդ ցուցակում առաջինը նշված է երրորդ նախագահի անունը։ Հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է ամենից շատ խանգարում ՀԱԿ-ի առաջնորդին, որը վճռել է, որ երկրորդ նախագահի քաղաքական հալածանքին պետք է ավելացնել բռնաճնշումները երրորդի նկատմամբ։ Միայն այդ դեպքում կարող է գործել «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում նկարագրած իր ծրագիրը։ Գուցե իսկապես եկել է պահը լրջանալու և հասկանալու, որ Փաշինյանը վերածնում է ժողովրդի կողմից մերժված ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, ճանապարհից մաքրելով նրանց, ովքեր կարող են դրան խանգարել։

Այնուհետ ցուցակում նշված են Տիգրան Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Գևորգյանը, Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը և ուրիշներ։ Հրապարակային ելույթներից մեկում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ ներկայումս կալանքի մեջ է միայն Մանվել Գրիգորյանը։ Նրա խոսքերով, չի կարելի գեներալին վերագրել պատասխանատվությունը կոռուպցիոն ռեժիմի ձևավորման համար, որը, իր խոսքերով, Հայաստանում գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի։

Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները Զուրաբյանը, պետք է ենթադրել, չի համարում կոռուպցիայի մոլեգնության դարաշրջան։ Այնինչ հենց այդ տարիներին առաջացավ ժողովրդի մեջ հայտնի «թալան» բնորոշումը։ Այդ բառը բավական տարածված էր այն տարիներին, երբ ՀՀՇ-ի պարագլխի մտերիմ անձինք թալանում էին պետությունը, մետաղի տաշեղի գնով երկրից դուրս բերելով բացառիկ հաստոցներն ու սարքավորումը։ Մենք բազմիցս հրապարակել ենք նախկին սոցսեփականության օբյեկտների ցանկերը, որոնք գրոշներով սեփականաշնորհվել են Տեր-Պետրոսյանի շրջապատի կողմից։

Գլխավոր հրահանգը

Արդար մոտեցման դեպքում վերոնշյալ ցուցակում առաջին և պատվավոր տեղը իրավամբ պատկանում է Տեր-Պետրոսյանին։

Հենց այդ նախագահն էր կանգնած կոռուպցիայի, քաղաքական սպանությունների և ժողովրդի կամքի դեմ տոտալ ոտնձգության ակունքներում՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեի և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման միջոցով։

Տեր-Պետրոսյանը խուսափեց իր արարքների համար պատասխանատվությունից։ Այսօր իր քաղաքական աշակերտի ձեռքերով ՀԱԿ-ի առաջնորդը հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր կարող են խանգարել իրեն ազատագրված տարածքները հանձնելու ծրագրի իրականացման գործում։ Դրա վերաբերյալ ղեկավար հրահանգն արդեն գրված և հրապարակված է 1997-ին՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդարից հետո՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի խմբի ցուցմունքների վրա հիմնված հատուկ բրոշյուրում ընդհանրացված ՀԱԿ-ի հրահանգով, երրորդ նախագահի հալածանքներից հետո, ինչը կիրականացվի իբրև պայքար ապօրինի հարստացման դեմ՝ ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակի հիման վրա, կգա գլխավոր հրահանգը կատարելու հերթը. տարածքների հանձնումը։

Այդ հրահանգի իրականացման մեջ է ամփոփված հհշական ռեժիմի նախկին պարագլխի երկրային գոյության ողջ իմաստը. Տեր-Պետրոսյանը Փաշինյանի ձեռքերով պետք է ապացուցի, որ 1997 թվականին իրավացի էր ինքը, այլ ոչ թե հենց այն «հայտնի ուժերը», որոնք իրեն ստիպեցին հրաժարական տալ՝ պարտվողական ծրագրերի հետ անհամաձայնության պատճառով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ДВУХ ШАГАХ ОТ СОЦИАЛЬНОГО БУНТА…
    2025-01-23 09:09

    Еще в 2024 г. эксперты анонсировали повышение с января 2025 г. налогов и цен на продукты первой необходимости. Одновременно правительство объявило о том, что размеры зарплат, пенсий и пособий повышены не будут. Председатель "Центра по оповещению потребителей" Карен Чилингарян указал на то, что "политика властей бьет не только по крайне бедным, но и по тем, кто еще балансирует на грани бедности".

  • СУДЯТ КОМАНДУЮЩИХ
    2025-01-22 09:40

    Суд в Сюнике признал генерал-лейтенанта Джалала Арутюняна виновным. В сентябре 2022 г. против экс-командующего Армии Обороны Арцаха было выдвинуто обвинение по статье 550 (часть 3), предусматривающее ответственность за халатное отношение к своим обязанностям в условиях военного положения и войны.

  • ТИТУЛЬНОЙ ОППОЗИЦИИ НЕОБХОДИМА НОВАЯ ТАКТИКА
    2025-01-21 10:49

    Весьма спорное заявление озвучил депутат от фракции "Айастан" Гегам Манукян, отвечая на вопрос журналиста, нуждается ли титульная оппозиция в обновлении тактики борьбы с режимом? Манукян высказал личное мнение о том, что ничего менять не стоит, так как "в 2024 г. Пашинян был гораздо более слабым премьером, нежели в 2023 г. и 2022 г.".

  • ИМПИЧМЕНТ, "СМС", или ЗА АВИНЯНОМ ПРИДУТ?
    2025-01-20 10:06

    Невзирая на внешние риски и вызовы, наши источники в ГД утверждают, что тема отставки мэра Еревана, по-прежнему, в центре внимания Пашиняна. Главаря правящей верхушки настораживает то обстоятельство, что у Тиграна Авиняна внутри ГД есть своя команда, которая вряд ли поддержит импичмент по сценарию Пашиняна. Впрочем, в данный момент этот сценарий обречен на провал. Главарь режима не сможет повторить трюк с отставкой Айка Марутяна. Напомню, что шоумен Марутян стал мэром только благодаря своей дружбе с главарем режима, по той же причине Авинян стал первым вице-премьером РА.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։