ՀԿԵ-Ն ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՐ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
2021 թվականի երկրորդ-երրորդ եռամսյակում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քար արտադրող հայկական Arcarart Stone ընկերության հետ համատեղ կազմակերպեց բնական քարից շինարարական արտադրանքի մուլտիմոդալ փոխադրում՝ Արմավիր քաղաքից մինչև Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաք՝ «Մասսիս» ՍՊԸ ընկերության հասցեին: