Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
2019-09-20 19:39
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։