ԱՄՐԱՑՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՆԸ
Մեկի փոխարեն չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, նախկինում առհասարակ բացակայող, այժմ արդեն՝ կոմունալ հարմարություններ… Տավուշի մարզի Գանձաքար գյուղում, ամռանը մեկնարկած շինարարությունն ավարտվել է: Նախկին կիսակառույցի փոխարեն, տասներեք տարվա սպասումից հետո, Իսկանդարյանները վերջապես լիարժեք տուն ունեն: Պատերը սևացնող երկաթյա վառարանը հայտնվել է բակում. ընդարձակ տունն արդեն տաքացվում է ժամանակակից տարբերակով՝ ջեռուցման համակարգով: Բավականին թեթևացել են տանտիրուհու՝ Նելլիի հոգսերը: