ԿՈՏՐԵԼՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ
Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը 2021 թվականի փետրվարից կարող է աճել 10%-ով։ Հայաստանի էլեկտրացանցերի տնօրինությանը այդպիսի առաջարկ է ներկայացրել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաղորդում է Sputnik Արմենիան: Ինչպես նշում է հանձնաժողովը, էներգետիկ համակարգում առաջացել է ֆինանսական ճեղքվածք, և այն լրացնելու համար հանձնաժողովը ուսումնասիրել է բոլոր էլեկտրակայանների, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» և «Հայաստանի էլեկտրացանցերի» սակագները: Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացնել 1 կՎտժ-ի համար միջինը 2,27 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Որպեսզի քաղաքացիների վրա լրացուցիչ բեռ չընկնի, ամսական մինչև 400 կՎտ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար սակագինը կմնա անփոփոխ, իսկ բիզնեսի համար այն կբարձրանա մեկ կՎտ ժամի դիմաց 3 դրամով կամ մոտ 10%-ով: