Логотип

[ga_mobile_menu menu="MainRU1" panel_width="340" breakpoint="1024" logo_height="28"]
Логотип
[post_category_label]

Ֆինլանդիայի նախագահ․ Եվրոպան ստիպված կլինի վերականգնել երկխոսությունը ՌԴ-ի հետ

Եվրոպան ստիպված կլինի վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ. մոտենում է այն պահը, երբ եվրոպական առաջնորդներից մեկնումեկը ստիպված կլինի փոխգործակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում է Helsingin Sanomat-ը, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի համընկնում եվրոպականի հետ: Այս համատեքստում Ստուբը նշել է, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղիների վերականգնումը կբխի Եվրոպայի շահերից:

«Եվ դա, հավանաբար, կախված է նրանից, թե արդյոք Եվրոպայի շահերին համապատասխանում է Ռուսաստանի կամ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը: Եթե պատասխանն այնպիսին է, որ թերևս՝ ոչ, ապա մենք հավանաբար մոտենում ենք այն պահին, երբ որևէ եվրոպական առաջնորդ պետք է համակարգված կերպով փոխգործակցի նախագահ Պուտինի հետ: Այս քննարկումը եվրոպական առաջնորդների շրջանում ընթանում է վերջին երկու տարիների ընթացքում»,-ասել է Ֆինլանդիայի նախագահը:

Նշենք, որ ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ էր արել պատրաստվել ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտությանը:

Sputnik Արմենիա

[category_slider]