Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի համալսարանում
Որպես ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ՝ պետական նախարարը հրավիրվել էր դիվանագիտության առաջատար այդ համալսարանը՝ դասախոսություն կարդալու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության վերաբերյալ: