Լավրովը կմեկնի Թուրքիա և Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի թեման
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: