ՀՀ կառավարությունը համաներում է հայտարարում զինծառայությունից խուսափողների համար
ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն այսօր նախարար Բադասյանը ներկայացրեց կառավարության հերթական նիստում։