Логотип

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակի հայտարարությունը

Ինչպես տեղեկացնում է Lragir.am կայքը հայտարարության մեջ ասված է.

«Մեկնաբանելով պարոն Վարդանյանին եւ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի գործունեությանը վերաբերող հրապարակումները, կարող ենք ասել հետեւյալը:

«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը իր գոյության ողջ ընթացքում գործել է թափանցիկության սկզբունքներին եւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձեւավորմանը:

2012 թվականին Սբերբանկին «Տրոյկա դիալոգ»-ը վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ եւ միջոցներ է հատկացրել մեկենասությանը: Իսկ կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականներին:

Ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»: