«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17): Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ , օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, և կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ», – նշել է Ա.Աշոտյանը:
