Логотип

Փաշինյանը հասկանում է, որ իշխանություն է կորցնում․ «Ուժեղ Հայաստանի» արձագանքը

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը՝ արձագանքելով խուզարկություններին և ձերբակալություններին։

«Ալիևի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»,- գրել է Ղահրամանյանը։

Sputnik Արմենիա