Логотип

Երկար չեք ապրելու Հայաստանում. Թալինի համայնքապետի լկտի պահվածքը՝ Արցախից տեղահանված 9 զավակների մոր հանդեպ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, Արցախից բռնի տեղահանված, 9 զավակների մայր Արևիկ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում պատմել է միջադեպի մասին։

«Նկատեցի, որ Թալինի համայնքապետը, Փաշինյանի քարոզչական թիմից մարդիկ բուկլետները ձեռքին մտնում են իմ տան տարածք, խնդրեցի, որ չմտնեն, քանի որ այն իմ անձնական տարածքն է, անտեսելով իմ խնդրանք-պահանջը, շարունակեց մոտենալ՝ բարձրանալով տան աստիճաններով։ Թալինի համայնքապետը սպառնաց, ասելով, որ երկար չենք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»։