Логотип

Զելենսկին ամփոփել է Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի արդյունքները. նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Փաշինյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում ամփոփել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արդյունքները:

«Այսօր իսկապես կարևոր օր է։ Եվրոպական քաղաքական համայնքի VIII գագաթնաժողովի շրջանակում բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ եղան։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր պատրաստ են աշխատել հանուն ընդհանուր անվտանգության և ուժեղացնել կյանքի պաշտպանության հնարավորությունները։ Շնորհակալություն Հայաստանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կազմակերպման համար։ Բազմաթիվ երկրներ էին ներկայացված, և դա շատ մեծ նշանակություն ունի։ Դա ցույց է տալիս մեր միասնության մասշտաբը՝ բոլոր նրանց, ովքեր արժևորում են կյանքը։ Եվ այդ միասնությունն այսօր իրական ուժ ունի»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

News.am