Логотип

Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը.Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանը, որն ամիսներ առաջ մետրոյում հունից դուրս եկավ, հարձակվեց արցախցի կնոջ վրա՝ նրան անվանելով «Արցախից փախած», իսկ հետո ներողություն խնդրեց իր անզուսպ պահվածվի համար, այսօր ապացուցեց, որ իրականում իր արածի համար չի զղջում և շարունակում է արցախցիներին վերաբերվել որպես փախածների։

Արաբկիրում քարոզարշավի ժամանակ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցավ նրան, ասաց, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանից մի քանի րոպե պահանջվեց հավասարակշռությունը կորցնելու համար։ Նա անվերջ գոռում էր, սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի նախկին նախագաների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չտվեց, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։

«Ղարաբաղի ակցենտով խոսացողների մասկեքը հանելու եմ։ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, սաղիդ մասկեքը հանելու եմ, կոխեմ համապատասխան տեղը»,–ինքնամոռաց գոռում էր Նիկոլ Փաշինյանը։

Կինը Փաշինյանին մեղադրում էր Արցախը հանձնելու և հազարավոր երիտասարդների մահվան պատճառը դառնալու համար։

«Դուք գողացել և շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, իմ եղբորն եք գողացել։ Իմ ուրախությունն եք գողացել»,–դիմելով Փաշինյանին ասել է կինը։

Փաշինյանին չսթափեցրեց նույնիսկ այն, որ կինը հստակ ասաց, թե ինչու է իր համար հատկապես ծանր Արցախի կորուստը․ նշեց, որ իր եղբայրը անհետ կորած համարվող բարձրաստիճան սպա է։

Փաշինյանը չէր հանգստանում, կինը փորձում էր հեռանալ, սակայն Փաշինյանը նրա ձեռքից քաշելով հետ էր բերում ու պահանջում, որ լսի իրեն։ ՔՊ–ի աջակիցները ամեն ինչ անում էին, որ կինն իր ուզածն ասելու հնարավորություն չունենա, քաշքշում էին կնոջ ձեռքերից, բղավողներով խլացնում էին նրա ձայնը։

«Եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու։ Ռոբին սատկացնելու եմ, նստացնելու եմ։ Էն մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են։ Փախել են պատերազմից, մեր երեխեքին էլ լքել են։ Ռոբին էլ, Սերժին էլ, կալուգացուն էլ կզացնելու եմ»,– գոռգոռում էր Փաշինյանը։

Նույնսիկ կնոջ հեռանալուց հետո Փաշինյանը չէր հանգստանում, նա արդեն տեսախցիկին նայելով էր գոռգոռում և սպառնալիքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։

Հատկանշական է, որ Փաշինյանը առնվազն երկու ակնհայտ մանիպուլացիա արեց այս էպիզոդում՝ ցուցյ տալով, թե իբր իր դիմաց արցախցի կին է, մինչդեռ կինն ավելի ուշ մեզ հետ զրույցում նշեց, Երևանցի է, 30 տարի է՝ ապրում է Արաբկիրում։ Բացի դրանից, Փաշինյանը կնոջը հռչակեց Ռոբերտ Քոչարյանի աջակից, մինչդեռ նա որևէ կերպ ցույց չէր տվել, թե ում է աջակցում:

News.am