Логотип

Քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն` Փաշինյանի ցուցադրած տեսագրության մասին

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցադրած տեսագրության կապակցությամբ։

Իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։

ՔԿ–ն պնդում է, որ անհայտ անձինք որսացել են համակարգչային ցանցում պահվող, ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը և ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։

«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ

Ըստ նախաքննական մարմնի` նախաքննություն է ընթացքում տեսագրությունում երևացող անձանց ինքնությունը բացահայտելու համար։

Sputnik Արմենիա